Facebook-ը նոր գործիքամիջոցներով կպայքարի «պոռնովրեժի» դեմ


18:20 , 16 մարտ, 2019

Facebook-ը գործիքամիջոցներ է թողարկել, որոնցով դյուրին է պայքարել «պոռնովրեժի» դեմ՝ ինտիմ նյութերի, որոնք սոցցանցերում հրապարակում են նախկին սիրեցյալները կամ ծանոթները, հաղորդում է Associated Press-ը։

Նշվում է, որ «պոռնովրեժի» զոհերը կարող են բողոքել կոնտենտի ինտիմ բնույթից, և հատուկ թիմը կքննարկի բողոքի առարկան՝ հանրակցության կարգի համապատասխան։

Facebook-ն օգտատերերին առաջարկել է նաև իրենց ինտիմ նյութերն ընկերությանն ուղարկել, որպեսզի ծառայությունը կարողանա հայտնաբերել ցանկացած չթույլատրված ներբեռնում։

Սակայն շատ օգտատերեր համաձայն չեն դրա հետ։