Ամերիկյան ռեալիթի շոուիներից մեկին առաջին անգամ տրանսգենդեր մոդել է մասնակցել։ Հատկանշական է, որ նախկինում նա վանական է եղել, գրում է Daily Mirror-ը։
Տղամարդ լինելով՝ Միմի Թաոն՝ Թայլանդից, 6 տարի տաճարում է բնակվել։
«Դա դյուրին չէր։ Ես շատ ազքատ ընտանիքում եմ մեծացել և ստիպված էի վանական դառնալ։ Եթե ծնողները չեն կարողանում վճարել երեխայի ուսման համար, նրան տաճար են ուղարկում»,- ասել է Թաոն։
16 տարեկանում երիտասարդը որոշել է արմատապես փոխել իր կյանքը՝ փոխելով սեռը և մոդելի կարիերա սկսելով։
Աղջկա խոսքով՝ իր օրինակով նա ցանկանում է ոգեշնչել տրանսգենդերների երիտասարդ սերնդին պայքարել իրենց երազանքների համար։