Վենետիկի պատմական կենտրոն մուտքի համար կվճարեն նրանք, ովքեր քաղաքում չեն գիշերի


21:20 , 16 մարտ, 2019

Վենետիկի պատմական կենտրոն մուտքի համար կվճարեն զբոսաշրջիկները, ովքեր չեն նախատեսում գիշերն այնտեղ անցկացնել։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Լուիջի Բրունյարոն, գրում է Daily Mail-ը։

Ենթադրվում էր, որ մուտքի վճար կսահմանվի մայիսի 1-ից։ Սակայն Բրունյարոն հայտարարել է, որ մուտքի վճարներին սահմանումը մի քանի ամսով կհետաձգվի։ Քաղաքապետը ցանկանում էր այդ ամենն ավարտին հասցնել մինչև ամառ, սակայն հայտարարել է, որ պետք չէ շտապել, և ամեն ինչ կախված է փոխադրողներից, քանի որ վճարը կներառվի տոմսի արժեքում։

Այն զբոսաշրջիկները, որոնք Վենետիկի հյուրանոցներում կգիշերեն, միայն զբոսաշրջային տուրք կվճարեն։