Ավստրալիայի սենատորի գլխին հարվածել են հավկիթով Նոր Զելանդիայի հրաձգության վերաբերյալ նրա մեկնաբանությունից հետո


16:30 , 16 մարտ, 2019

Ավստրալիայում դեռահասը հավկիթով հարվածել է սենատոր Ֆրեյզեր Էնինգի գլխին, որը մեկնաբանություն է տվել Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչությունների վերաբերյալ՝ մասնակիորեն մեղավոր համարելով մահմեդական ներգաղթյալներին։ Հարձակման տեսագրությունը հրապարկվել է Twitter-ում։

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի սենատոր Ֆրեյզեր Էնինգը հայտարարել է, որ տվյալ ահաբեկչությանը հանգեցրել է նաև միգրացիոն ծրագիրը, որն իրականացնում են Նոր Զելանդիայի իշխանությունները։ Դա մոլի մահմեդականներին թույլ է տալիս այդ երկիր տեղափոխվել։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի հարևանությամբ գտնվող երկու մզիկթներում հրաձգություն է տեղի ունեցել։ Հարձակվողներից մեկը Բրենթոն Տարանտն է եղել, որը հեռարձակել է հարձակումը՝ այն ահաբեկչություն անվանելով։