Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ի զեկույցին


16:00 , 16 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության` մարտի 13-ին հրապարակած «2018թ. Թուրքիայում Մարդու իրավունքների զեկույցին».  հաղորդում է sabah.com.tr կայքը:

«Ինչպես անցած տարիներին էր, այս տարվա «2018թ. Թուրքիայում Մարդու իրավունքների զեկույցը» մեր երկրի վերաբերյալ անհիմն պնդումներ, իրականությունից դուրս փաստաթղթեր և նախապաշարմունքներով հարուստ մեկնաբանություններ է պարունակում: ԱՄՆ այս տարվա զեկույցում էլ տեսնում ենք, որ մեր երկրում գյուլենականների, ՔԲԿ-ի, ԻՊ-ի նման կազմակերպությունների դեմ մեր պայքարը չեն կարողանում հասկանալ, և դա հիասթափեցնում է: Ահաբեկիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապաստանող երկրի պատրաստած զեկույցն ավելի է ուժեղացնում այն համոզմունքը, թե ով է կանգնած հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: