Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա


15:10 , 16 մարտ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորում ստացած հայ սակրավորին Սիրիայի հոսպիտալից տեղափոխել են Մոսկվա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Մոսկվայում այցելել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին»,- նշված է հաղորդագրությունում:

Հայ սակրավորը Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքումոտնաթաթի շրջանում ականապայթյունային վիրավորում էր ստացել մարտի 7-ին:

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելունպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջականանվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:

Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀհումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ըկազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնիհասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը հայտնել էր, որ մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարիհետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է: