Ադրբեջանն, այսպես ասած, մեր պոստերն ա ստուգում


15:29 , 16 մարտ, 2019
Մարտի 13-ին ադրբեջնական կողմը ականանետերով կրակ է իրականացրել հայկական դիրքերի Ակնայի ուղղությամբ: Ճիշտն ասած՝ այդ օրն ինձ ինֆո եկավ, որ մենք նաև զոհ ունենք, որը, փառք Աստծո, հետո չհաստատվեց: Այսինքն՝ զոհ ունենալու մասին հաղորդագրություն չգնաց: Անցած գիշեր ադրբեջանցի սահմանախախտը փորձել է անցնել մեր կողմը, ինչը կանխվել է: Չեմ տիրապետում ինֆոյին, չգիտեմ՝ նա քաղաքացիական անձ է, մոլորված է, թե դիվերսանտ, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը, այսպես ասած, մեր պոստերն ա ստուգում: Թող ստուգի, գլուխը քոր ա գալիս ոնց որ թե...