Հայատանի գավաթ. Արցախը տարել է իր առաջին հաղթանակը 1/2 եզրափակչում


14:40 , 16 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է.

Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի առաջին խաղում «Արցախը» սեփական հարկի տակ 111-84 հաշվով վստահ է առավելության հասել «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ռաշիմ Ռայթը («Էրեբունի Սեդարս»), ով վաստակել է 35 միավոր և 8 անգամ տիրել օղակից անրադարձող գնդակին: