«Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ». Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյա՞նն է այս գրառման հեղինակը (Photo)


14:21 , 16 մարտ, 2019

Երեկ երեկոյան ակտիվիստ, այժմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երկուշաբթի աշխատանքից ազատվելու դիմում է գրելու:

«Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»,- գրել էր նա։

Կեսգիշերին նա ևս մեկ գրառում էր կատարել՝ բացատրելով, որ իր հեռախոսն են գողացել.

«Ժողովուրդ ջան հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորներն անպայման կպատժվեն»:

Այժմ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջն ապաակտիվացված է: