Նավթի համաշխարհային գները նվազել են


12:20 , 16 մարտ, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում ուրբաթ նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:

Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,15 դոլարով՝ մինչև 67.02 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.09 դոլարով՝ մինչև 58.52 դոլար մեկ բարելի դիմաց: