Դատարան դիմած սրճարանները կապամոնտաժվեն դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց հետո. թաղապետ


12:10 , 16 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանն այսօր ևս շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որին ներկա էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: 

«Դատական հայտ ներկայացրած սրճարանները, օրինակ՝ «Մագնոլիան» և «Շոկոլադնիցան» կապամոնտաժվեն, երբ կունենանք օրինական ուժի մեջ մտած դատական վճիռը, բայց անկախ սրանից, կանաչապատման գործընթացը սկսվելու է:  Հետո գնալու ենք այլ հարցերով՝ դա կլինի ավտոտնակ, մայթերի վրա տաղավարներ, այլ զբոսայգիներ»,-ասաց նա: