«Փաստ». Քաղաքական ապտակնե՞ր, թե սոսկ շահարկումներ. մարզպետները հերթով սկսել են իրենք իրենց ուշադրության կենտրոնում պահել
09:40 , 16 մարտ, 2019
«Վերջին օրերին ՀՀ մարզպետները հերթով նորից սկսել են իրենք իրենց պահել ուշադրության կենտրոնում: Նախօրեին հերթը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր, որն իր ՖԲ էջում բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց և չարաշահումների մեջ մեղադրեց նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ավելի ուշ Ա. Նալբանդյանը նույն՝ ֆեյսբուքյան ձևաչափով պատասխանեց Ղուկասյանին՝ հորդորելով զերծ մնալ անհիմն մեղադրանքներից և իր անունը շահարկելով՝ չինքնահաստատվել: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը ևս հստակ ուղղորդված քաղաքականություն է իշխանությունների կողմից, որպեսզի հնարավոր բոլոր մեթոդներով անվանարկեն նախկին համակարգի ուժեղ դերակատարներին և «ցնցող» բացահայտումներ անեն նրանց վերաբերյալ:
Վարչապետը մարզպետների իր հավատարիմ «բլոկին» նման ցուցում է տվել օրերս կայացած հանդիպման ժամանակ, որի մասին արդեն գրել ենք՝ անդրադառնալով համայնքապետների մասով ցուցումներին:
Հետաքրքիր է, որ մարզպետ Ղուկասյանն իր հրապարակման մեջ ներկայացրել է նախաքննական մարմնում գտնվող գործի որոշ մանրամասներ, ինչը փաստացի նախաքննական գաղտնիքի հրապարակում է և հակասում է ՀՀ սահմանադրաիրավական նորմերին: Ի դեպ, քննության ընթացքում որոշ գործերի մանրամասներին տեղյակ լինելը, կարծես, դառնում է ցավալի «ավանդույթ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: