Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1000-ից ավելի փախստական


20:00 , 15 մարտ, 2019

Aysor.am-ը գրում է.

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
 
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1016  փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 156 մարդ (47 կին, 80 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 635 մարդ (258 կին, 439 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ