Գտնվել են Եղիսաբեթ II-ի քրոջ անձնական նամակները (Photo)


17:40 , 15 մարտ, 2019

Նամակներում 19-ամյա արքայադուստրը նկարագրել է իր արկածները: Նա դրանք հասցեագրել է Թագավորական դատարանում ԱՄՆ նախկին դեսպանի դստերը՝ Շարման Դուգլասին:

Նշվում է, որ Մարգարեթը սիրում էր զվարճանքներ, թանկարժեք հագուստ և շատ ժամանակ էր տրամադրում երեկույթներին: Իմանալով, որ գահը ժառանգելու է ավագ քույրը, Մարգարեթը պալատական էթիկետն ուսումնասիրելու փոխարեն նախընտրում էր նորաձևության ամսագրեր թերթելը:

Նամակներից հայտնի է դարձել նաև, որ արքայադուստրը սուր լեզու ուներ և կարող էր «ցանկացածին իր տեղը դնել»: