Որդի Նեթանյահուի հայտարարությունը ոչ այնքան բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը, որքան արտահայտում է իսրայելական կողմի դժգոհությունն Անկարայից


16:29 , 15 մարտ, 2019
Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է, որ Թուրքիան հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն է իրականացրել։ Պետք է նկատել, որ ոչ մի արտառոց կամ նոր բան չկա այդ գրառման մեջ, քանի որ այն տեղավորվում է վերջին տարիներին Իսրայելի ու Թուրքիայի միջև լարված երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային տարբեր հարցերում նրանց հակասությունների ողջ տրամաբանությունում։ Որդի Նեթանյահուի հայտարարությունը ոչ այնքան բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը, որքան արտահայտում է իսրայելական կողմի դժգոհությունն Անկարայից։