Հայկականը նորաձև է. Լիլիթ Հարությունյանը ներկայացնում է հուդիների իր առաջին հավաքածուն


16:00 , 15 մարտ, 2019

Հայկականը նորաձև է. սա արդեն վաղուց փաստ է։ Հենց այս տրամաբանությամբ է շարժվել հաղորդավարուհի Լիլիթ Հարությունյանն իր կապսուլային հավաքածուն ստեղծելիս։ Լիլիթն Ինստագրամում արդեն հրապարակել է իր և Liberated բրենդի համագործակցության արդյունքում ստեղծված «Humanity» բրենդի «Captain» հուդիների առաջին օրինակը, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է գաղափարի մասին:

«Երկար ժամանակ մտածում էի հագուստի իմ փոքրիկ հավաքածուն ստեղծելու մասին, բայց միայն գաղափարը քիչ էր, պետք էր նաև լավ գործընկեր, ով իսկապես իր գործի վարպետը կլիներ: Առաջարկեցի Liberated բրենդի հիմնադիր Կարեն Կրետ Վարդանյանին, ով, ի դեպ, իմ մանկության ընկերն է, միասին համագործակցել»,- պատմում է Լիլիթը։

Be a part of unknown. հենց այս կարգախոսով էլ սկսել են հուդիի առաջին նմուշի դիզայնը, իսկ ինչ վերաբերում է լոգոյին և բրենդի պատմությանը, Լիլիթը նշում է. «Humanity թարգմանաբար նշանակում է մարդկություն, դա մեր բրենդի անունն է, իսկ  Նոյյան տապանի փոխարեն ՉԹՕ է: Մենք չենք փորձում հուշել, թե ով է առաջինը ոտք դրել ցամաք՝ մարդը, թե այլմոլորակայինները: Այդ ընտրությունը թողնում ենք այն մարդկանց, ովքեր կկրեն շապիկները: Բայց մի բան ակնհայտ է․ եթե դու կրում ես մեր հուդիները, դու դառնում ես մեր մարդը: Ինչ վերաբերում է դետալներին, մարդիկ ասում են՝ կարծես Մարվելի կոմիքսներից լինի, քանի որ շատ աչքի ընկնող են»:

Լիլիթը նշում է, որ սիրում է, երբ հագուստի վրա հետաքրքիր դետալներ են լինում, երբեմն էլ ինքն է ավելացնում. «Ես բնավ դիզայներ չեմ, պարզապես ունենում եմ գաղափարներ հագուստի հետ կապված, որոնք երբեմն ցանկանում եմ իրականություն դարձնել: Ես ուզում էի, որ այն մարդիկ, ովքեր կկրեն այս հուդիները, իրենց հագուստի վրա հետաքրքիր դետալներ ունենան: Նշեմ, որ հուդիները սահմանափակ քանակով են լինելու։ Այսպես ես պարզապես փորձել եմ ցույց տալ իմ ձեռագիրը»:  

Հուդիները նախատեսված են տղաների և աղջիկների համար: Թիմը հիմա աշխատում է ամառային հավաքածուի ստեղծման վրա:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Johny Core-ի