Դասադուլը շարունակվում է. թիվ 2 տարածաշրջանային քոլեջում սպասում են ԿԳ նախարարին


13:19 , 15 մարտ, 2019
Պահանջում են հենց նախարարի հետ հանդիպում, որպեսզի քննարկեն քոլեջի տնօրենի` աշխատանքից ազատման հիմքերը:

Թիվ 2 տարածաշրջանային քոլեջի ուսանողադասախոսական ամբողջ կազմն այսօր շարունակում է գործադուլ–դասադուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց քոլեջի փոխտնօրեն Մարինա Մադոյանը։

Նա տեղեկացրեց, որ չնայած բոլորը եկել են աշխատանքի և դասի, բայց այս պահին դասապրոցես չի ընթանում։ «Երեկ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեզ հորդորեց դադարեցնել մեր` կառավարության մոտ իրականացրած բողոքի ակցիան ու վերադառնալ քոլեջ։ Մենք էլ համաձայնեցինք մեկ պայմանով, որ այսօր կրթության և գիտության նախարարը պետք է այցելի քոլեջ ու լսի մեջ։ Հիմա բոլորս նստած ենք դասարաններում, բայց դաս չենք անում, սպասում ենք նախարարի այցին»,–ասաց Մադոյանը։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ