«Փաստ». Toyota Ipsum 2.0, 1 մլն 200 հազար դրամ. Շիրակի մարզպետի ունեցվածքը


10:15 , 15 մարտ, 2019

«Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Պետրոսյանը հայտարարագրել է Toyota Ipsum 2.0 մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 200 000 ՀՀ դրամ: 

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 425 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձերից: Մի աշխատավարձի դեպքում այն կազմել է 345 000 ՀՀ դրամ, մյուսի դեպքում՝ 80 000 ՀՀ դրամ: 

Տ. Պետրոսյանը պաշտոնը ստանձնել է 2019թ. փետրվարին: Նշենք, որ նա հասարակական ոլորտում աշխատանքի երկար տարիների փորձ ունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: