Միացյալ Նահանգներում կաշառք տալու մեջ մեղադրվող դերասանուհի Լորի Լաֆլինն ազատ է արձակվել գրավի դիմաց


05:30 , 15 մարտ, 2019

Լոս Անջելեսի դատարանը մեկ միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լորի Լաֆլինին, որը մեղադրվում է դստերը ամերիկյան առաջատար համալսարան ընդունելու նպատակով կաշառք տալու մեջ, հաղորդում է NBC-ն:

Չորեքշաբթի օրը «Լիքը տուն», «Հավերժ ամառ» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհին կանգնել է ԱՄՆ դաշնային դատարանի առաջ և ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները: Ինչպես նշել է հեռուստաալիքը, դատարանը վերադարձրել է նրա անձնագիրը, որպեսզի նա կարողանա շարունակել աշխատանքը ընթացիկ նախագծում բրիտանական Կոլումբիայում, սակայն մինչ այս տարվա դեկտեմբերի 1-ը դերասանուհին ստիպված կլինի հանձնել փաստաթուղթը, եթե դատարանի համապատասխան թույլտվություն չստանա: Դատարանի որոշման համաձայն, հաջորդ լսումները տեղի կունենան մարտի 29-ին, Բոստոնում: