«Սրճարանների ապամոնտաժման ժամանակ քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են». Ա. Ահարոնյան


00:09 , 15 մարտ, 2019

Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո: