Ըմպելիքներ, որոնք կարգավորում են արյան ճնշումը


08:06 , 15 մարտ, 2019

Մասնագետները նշել են այն ըմպելիքները, որոնք օգտակար են հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։ Այս ըմպելիքների կանոնավոր օգտագործումը նվազեցնում է զարկերակային ճնշումը։ Ըստ մասնագետների՝ ամենաօգտակարն արքայախնձորի հյութն է, որը հարուստ է կալցիումով։

Ըմպելիքն օգնում է թուլացնել անոթները՝ նվազեցնելով օրգանիզմում նատրիումի ավելորդ պարունակությունը։ Մասնագետներն ընդգծում են, որ զարկերակային ճնշման նվազեցման համար օգտակար է միայն թարմ արքայախնձորներից պատրաստված հյութը։

Հիպերտոնիայի ժամանակ շատ օգտակար է նաև կարմիր ճակնդեղի հյութը։ Այն նպաստում է ազոտի օքսիդի առաջացմանը, որը թուլացնում և ընդարձակում է անոթները, ինչը թույլ է տալիս կարգավորել ճնշումը։

Բացի այդ՝ շատ օգտակար է նաև կարկադե թեյը և հակաօքսիդանտներով հարուստ կանաչ թեյը։