Գիտնականները պարզել են, որ Սպարտայում ժայռից չեն նետել թույլ երեխաներին


06:10 , 15 մարտ, 2019

Սպարտացիները շատ դաժան մոտեցում են ունեցել երեխաների դաստիարակության և գալիք պատերազմներին պատրաստելու հարցում։ Այն փաստը, որ նրանք թույլ երեխաներին նետել են ժայռերից, մեզ հայտնի է դարձել անտիկ հույն գրող Պլուտարքոսից։ Սակայն ժամանակակից գիտնականները հակված են այն մտքին, որ սա կա՛մ սխալ է, կամ էլ շատ քիչ հանդիպող երևույթ և ոչ թե մշտական գործընթաց։

Հին Սպարտայում իրոք գոյություն ուներ մարդկանց փոսը գցելու ավանդույթ, սակայն նետվողները հիմնականում գերիներ և հանցագործներ էին լինում։

Վերջերս իրականացված մարդաբանական (անթրոպոլոգիական) հետազոտությունները հաստատում են այս փաստը։ Մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատկանում են 18-35 տարեկան տղամարդկանց։ Հայտնաբերվել են նաև այլ ոսկորներ, սակայն նորածինների հետքեր չեն հայտնաբերվել, այդ պատճառով այսօր կարող ենք ասել, որ Սպարտայում թույլ երեխաներին սպանելու ավանդույթ չի եղել։