3 տարածված առասպել հիշողության մասին, որոնց բոլորը հավատում են


03:04 , 15 մարտ, 2019

Դուք լավ հիշողություն ունեք և վստահ եք, որ ամեն ինչ ճշգրտորե՞ն եք հիշում։ Անգամ եթե միանգամից պատասխանել եք՝ «այո», միևնույնն է, այս հոդվածի վերջում այլևս այդքան վստահ չեք լինի։ Մեր հիշողությունը ավելի շատ է խորամանկում, քան մենք սովոր ենք կարծել։

Առասպել № 1. Մեր հիշողությունները բավականին ճշգրիտ են

Զարմանալի է, սակայն ավելի ճիշտ կլինի ասել, թե որքան սխալ են մեր հիշողությունները։ Շատ բաներ մենք մոտավոր ենք հիշում՝ անկախ դրանց կարևորության աստիճանից։

1986 թվականին ամերիկյան «Չելենջեր» շաթլի պայթյունը բավականին քննարկվող թեմա դարձավ։ Ողբերգության հաջորդ օրը հետազոտողները հարյուրավոր ուսանողների շրջանում հարցում իրականացրին՝ խնդրելով պատասխանել, թե որտեղ են գտնվել, երբ լսել են այդ լուրի մասին։ 2.5 տարի անց այդ ուսանողներին կրկին նույնը հարցը տվեցին, և մասնակիցների մեծ մասն ուրիշ պատսխան տվեց։

Առասպել № 2. Հիշողություններն անփոփոխ են

Իրականում մեր հիշողությունն աչքի է ընկնում իր մեծ ճկունությամբ։ Այսպես՝ նեյրոբիոլոգները եկել են այն եզրակացության, որ հիշողությունները, որոնց մենք անընդհատ վերադառնում ենք, ավելի հաճախ են փոփոխվում, քան այն հիշողությունները, որոնց մենք հանգիստ ենք թողնում։

Ամեն անգամ որևէ նշանակալից իրադարձության մասին խոսելիս մենք նոր էմոցիաներ ենք ունենում, որոնք հեշտորեն ազդում են տեղի ունեցած իրադարձության հանդեպ մեր վերաբերմունքի վրա, համապատասխանաբար նաև հիշողության վրա։

Առասպել № 3. Ոմանք ֆենոմենալ հիշողություն ունեն

Մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ նման հասկացություն գոյություն չունի։ Երեխաների միչև 15%-ն ունի այսպես կոչված տեսողական հիշողություն, այսինքն՝ նրանք մի քանի րոպեի ընթացքում կարող են ճշգրտորեն մտապահել որևէ լուսանկար։ Սակայն տարիքի հետ այս ունակությունն անհետանում է և մեծահասակների մեջ շատ քչերը կան, ովքեր ունեն զարգացած տեսողական հիշողություն։