5 դեպք, երբ «Սիմփսոնները» կարողացել են գուշակել ապագան


02:04 , 15 մարտ, 2019

«Սիմփսոնները» պատմության մեջ ամենաերկար մուլտսերիալն է, որը 1989 թվականից անդադար ցուցադրվում է։ Բավականին իրոնիկ սյուժեով մուլտսերիալն իրականության հետ շատ ընդհանրություններ ունի և հաճախ հղումներ է կատարում իրական մարդկանց և իրադարձություններին։ Տարօրինակն այն է, որ հաճախ Սիմփսոնները կարողանում են գուշակել ապագան։

Դոնալդ Թրամփը՝ նախագահ

Սերիալի դրվագներից մեկում հերոսները տեղափոխվում են ապագա, որտեղ, ինչպես պարզվում է, նախագահ է դառնում Դոնալդ Թրամփը։ Քաղաքական իրադարձություններ գուշակելն այդքան էլ զարմանալի չէ, սակայն «Սիմփսոնները» դա արել էին Թրամփի նախագահ դառնալուց 16 տարի առաջ։ Շատերի համար Թրամփի նախագահ դառնալը շատ անսպասելի էր, իսկ 16 տարի առաջ դրա մասին ոչ ոք չէր էլ մտածում՝ բացառությամբ, իհարկե, մուլտսերիալի հեղինակների։

Աշխարհի առաջնությունում Գերմանիայի սկանդալային հաղթանակ

2014 թվականին Գերմանիան հաղթեց Բրազիլիային, իսկ 2015 թվականին FIFA-ում հզոր կոռուպցիոն սկանդալ սկսվեց, որը կապված էր այդ հաղթանակի հետ։ Մուլտսերիալի դրվագներից մեկը 1.5 տարի առաջ արդեն գուշակել էր իրադարձությունը և հեռուստադիտողներին ցույց էր տվել ձերբակալված մրցավարներից մեկին։

Տեխնոլոգիական նորարարություններ

«Սիմփսոնների» սցենարիստներն առանձնանում էին տեխնոլոգիաների զարգացման հարցում իրենց խորաթափանցությամբ։ 1994 թվականին դուրս եկած դրվագներից մեկում հայտնվում է մի հեռախոս, որը հիշեցնում է iPhone։ Հիշեցնենք, որ առաջին iPhone-ը ցուցադրվել է 2007 թվականին։ 1995 թվականի դրվագներից մեկում Մարջը և Լիզան շփվում են տեսազանգով, ինչն այն ժամանակ անհնարին բան էր թվում այնպես, ինչպես և սմարթ ժամացույցներիը։

Տնտեսական ճգնաժամ Հունաստանում

2013 թվականի դրվագներից մեկում լուրերի հատվածում կարելի է տեսնել վազող տող, որտեղ գրված է. «Եվրոպան eBay-ով վաճառքի է հանել Հունաստանը»։ Նախագծի հեղինակներն ավելի երկարաժամկետ գուշակություններ էլ են կատարել, այնպես որ, այս դրվագի և իրականության միջև ընկած 3 տարվա տարբերությունը շատ փոքր ժամանակահատված է։

Պատերազմ Սիրիայում

Սերիալը հերթական անգամ մարգարեական էր, երբ խոսք գնաց Սիրիայի 2014 թվականի իրադարձությունների մասին։ Երեք տարի առաջ դրվագներից մեկում ցույց էին տվել, թե ինչպես են ամերիկացիները ռումբեր նետում ինչ-որ արաբական երկրի վրա, իսկ մեքենայի դռան վրայի դրոշը շատ նման էր Սիրիայի դրոշին։