8 խորհուրդ, որ պետք է տալ երեխային դպրոց գնալուց առաջ


23:45 , 14 մարտ, 2019

Երեխայի համար, հատկապես առաջին դասարանցու, դպրոցը հուզմունքի առիթ է՝ թե՛ ուրախ և թե՛ ոչ այնքան, այդ պատճառով էլ երեխաներին պետք է պատրաստել դպրոցին ոչ միայն անհրաժեշտ պարագաները գնելով, այլև ճիշտ խորհուրդներով։13 Things I Should’ve Told My Child Before They Started School

• Դասերն այնքան կարևոր չեն, որպեսզի դրանց պատճառով վնասես քո ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Եթե քեզ վատ ես զգում, ասա այդ մասին պատասխանատուներին։

• Մի համեմատիր քեզ ուրիշների հետ։ Դու դպրոցում ես ոչ թե գնահատականների մրցավազքի, այլ գիտելիք ստանալու համար։13 Things I Should’ve Told My Child Before They Started School

• Հենց այդ պատճառով էլ մի ընկիր գնահատականների հետևից, կարևորը՝ լավ հասկանաս նյութը և գիտելիքներ ստանաս։ Մենք չենք բարկանա քեզ վրա երեքի համար, բայց հինգը մեզ կուրախացնի։

• Ստուգողականների և թեստերի համար հուզվելը նորմալ է, սակայն հիշիր՝ դպրոցը քո ամբողջ կյանքը չէ, այն միայն դրա մի մասն է, այդ պատճառով էլ պետք չէ այդքան շատ հուզվել։

• Երբեք մի մասնակցիր հալածանքին։ Իսկ ի՞նչ է դա։ Երբ մշտապես և դիտավորյալ նեղացնում են ավելի թույլին։ Մի արա այդպես, իսկ եթե դպրոցում ինչ-որ մեկն այդպես է անում, պատմիր ինձ։ Ես կփորձեմ օգնել այդ երեխային։13 Things I Should’ve Told My Child Before They Started School

• Սովորիր շփվել մարդկանց հետ, չէ՞ որ, հնարավոր է, որ միասին 11 տարի սովորեք։ Բայց եթե համադասարանցիներիցդ մեկն ու մեկը քեզ վիրավորել է, սկզբում փորձիր ինքդ լուծել հարցը, եթե չստացվի, դիմիր ուսուցչիդ և մեզ։

• Կարգապահ եղիր։ Կանոնները մտածված են, որպեսզի բոլորին ավելի հեշտ լինի և քեզ նույնպես։ Կատարիր առաջադրանքները, լսիր ուսուցչին, պայուսակդ ինքնուրույն հավաքիր, առանց հիշեցնելու։

• Գիտելիք ստանալ կարելի է ոչ միայն դպրոցում։ Եթե ավելի շատ բան ես ուզում իմանալ ինչ–որ թեմայի վերաբերյալ, մեզ հարցրու, մենք կօգնենք քեզ գտնել պատասխանները։