Ցուցարարների ու ոստիկաների հրմշտոցի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը վնասվածք է ստացել. Արման Աբովյան


17:40 , 14 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Օպերայի հարակից տարածքում Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր ցուցարարների ու ոստիկաների հրմշտոցի ժամանակ նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է վնասվածք ստացել:

«Տուժել էր նաև տիկին Զոհրաբյանը, մենք նրան հանեցինք տարածքից, ոտքն էր վնասվել այդ հրմշտոցի ընթացքում»,- ասաց նա:

Աբովյանը նշեց, որ այսօրվա բողոքի ցույցին վնասվածքներ ստացած երկու քաղաքացիների վիճակը նորմալ է, նրանք ծանր վնասվածք չեն ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ