Տղամարդը նետի հարվածից պաշտպանվել է բջջային հեռախոսով և ողջ մնացել


16:58 , 14 մարտ, 2019

Ավստրալիայի բնակիչը փրկվել է նետի մահացու հարվածից՝ այն կանգնեցնելով բջջային հեռախոսով, հաղորդում է New South Wales Police Force ոստիկանության պաշտոնական կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին, Նոր Հարավային Ուելս նահանգի Նիմբին գյուղում: 43-ամյա ավստրալացին մեքենայից դուրս գալիս նկատել է նետ ու աղեղով զինված իր ծանոթին: Նա վերցրել է հեռախոսը չարագործին լուսանկարելու համար: Այդ պահին 39-ամյա տղամարդը նրա ուղղությամբ նետ է արձակել, որը խոցել է գաջեթը և վնասել նրա կզակը:

Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ոստիկանները և ձերբակալել հանցագործին: Նա ապրիլի 15-ին դատարանի առջև կհայտնվի: