Հիմա տեղերով փոխվել ենք, մենք ուզում ենք փոխել ձևաչափը, իսկ Ադրբեջանը դա համարում է անթույլատրելի


16:32 , 14 մարտ, 2019

Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի կողմից բանակցային ձևաչափը փոխելու առաջարկությունը։

Զավեշտալի իրավիճակ է: Մշտապես Ադրբեջանն է ձգտել փոխել բանակցային ձևաչափը, ներառել Թուրքիային՝ որպես համանախագահ, ապա փոխել Մինսկի խմբի ձևաչափը կամ բանակցությունները տեղափոխել այլ հարթություն, իսկ Հայաստանի իշխանությունը մշտապես պայքարել է գործող ձևաչափը պահպանելու համար:

Հիմա տեղերով փոխվել ենք, մենք ուզում ենք փոխել ձևաչափը, իսկ Ադրբեջանը դա համարում է անթույլատրելի։