Նավթի համաշխարհային գներն աճում են


14:40 , 14 մարտ, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի  մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,73 դոլարով՝ հասնելով մինչև 67,63 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ապրիլի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,39 դոլարով և կազմում է 58.26 դոլար մեկ բարելի դիմաց։