Ադրբեջանի վերնախավը՝ հանձին Իլհամ Ալիևի, հայտնվել է իր համար ոչ ստանդարտ վիճակում


12:14 , 14 մարտ, 2019

Ինչպես և սպասելի էր, ադրբեջանական կողմը նախագահի մակարդակով հայտարարել է, որ բանակցային ձևաչափը փոխելու հայկական փորձերն անընդունելի են (նկարը՝ գրառման մեջ, հղումն՝ այստեղ)։ Նկատենք, որ Ադրբեջանի վերնախավը՝ հանձին Իլհամ Ալիևի, հայտնվել է իր համար ոչ ստանդարտ վիճակում։ Հայկական կողմից նետված մարտահրավերին պատասխանելու միակ տարբերակը կրակելն է։ Եթե չկրակեց, ռիսկ կա, որ բանակցային ձևաչափի՝ առնվազն արտաքուստ հայանպաստ երևացող փոփոխության պահանջը ձեռք կբերի լեգիտիմություն (ոչ թե ինքնին պահանջի բովանդակությունը, այլ սկզբի համար դրա լինելիությունն ու պարբերական հնչեցումը)։ Հիշո՞ւմ եք, որ մի պահ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը հայտարարել էր, որ եթե կողմերը համաձայնության գան մասնակցային ձևաչափը փոփոխելու և Լեռնային Ղարաբաղին ներգրավելու հարցի շուրջ, ապա իրենք կհարգեն այդ որոշումը (հղումն՝ այստեղ 

Մյուս կողմից կրակելն էլ՝ որպես լուծում, այդքան հեշտ չէ, հատկապես որ ամենաանկանխատեսելի զբաղմունքներից մեկն է, և չգիտես՝ վերջում քո ուզա՞ծը կստանաս, թե՞ լրիվ այլ բան։

ՀԳ․ Եվ, այնուամենայնիվ, ես չեմ հասկանում, թե մեր ինչին է պետք, որ բանակցային սեղանին նստած լինեն միանգամից երկու հայկական կողմ։ Որ եթե նեղը գցելու պահ լինի, միանգամից երկուսիս «կալմեջ անե՞ն»՝ չթողնելով մանևրելու հնարավորություն։ Սա մի կողմից տեղական սնափառության, իսկ մյուս կողմից լեգիտիմություն ասված հասկացության ֆետիշացո՞ւմ է, թե՞ տակը հստակ հաշվարկ կա։