Մաշտոցի պողոտայից ոստիկանները հեռացնում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին. ուղիղ. LIVE


11:59 , 14 մարտ, 2019

Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Երեկ մեկնարկած ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել էին հոսանք միացնել և սկսել ապամոնտաժման աշխատանքները, սրճարանների աշխատակիցները սկսել էին հավաքել լարերը՝ վանկարկելով` ամոթ, ամոթ:

Ավելի ուշ աշխատանքները դադարեցվել էին, և սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում քննարկում էր հրավիրվել:

Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով աշխատանքները վերսկսելու մասին: