Կառավարության նիստը՝ ուղիղ


11:19 , 14 մարտ, 2019

Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը, օրակարգում 35 հարց է, որոնցից 26-ը չզեկուցվող է, մեկը՝ գաղտնի:

Գործադիրը կքննարկի որոշ ընկերությունների համար գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար նախագծեր:

Կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծը: