ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության


10:42 , 14 մարտ, 2019

Հանրային հեռուստաընկերության եթերում «Լուրեր 60 րոպե» հաղորդմանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայատարարություն է կատարել։ Մեկնաբանելով Փաշինյանի այն թեզը, թե Երևանը պետք է մասնակցի նաև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության։

ԱԱԽ քարտուղարի նման հայտարարությունը շատ զարմանալի է, քանի որ ադրբեջանական ժողովրդի կողմից երբեք չեն եկել խաղաղության պատրաստ լինելու ազդակներ։ Բացի այդ, եթե շարժվենք ԱԱԽ քարտուղարի հայտարարության տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ համանախագահները, երբ տարիներով կոչ են արել նախապատրաստվել երկկողմանի խաղաղության, կարծես, ավելի շատ մեզ է վերաբերել այդ կոչը, մենք ենք ագրեսորը, իսկ Ադրբեջանը՝ խաղաղասեր․․․

Հուսով եմ, որ ԱԱԽ քարտուղարի հայտարարությունը սխալ ձևակերպման արդյունք է եղել․․․