Ջեյմս Բոնդը նոր ֆիլմում էլեկտրամոբիլ է վարելու


05:44 , 14 մարտ, 2019

Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդը նոր ֆիլմում Aston Martin էլեկտրամոբիլ է վարելու, հաղորդում է The Guardian-ը:

Աշխարհում ընդամենը 155 Aston Martin Rapide E էլեկտրամոբիլ կա: Ավտոմեքենայի արժեքը 250 հազար ֆունտ է: Հենց այս մոդելը կհայտնվի Ջեյմս Բոնդի մասին պատմող 25-րդ ֆիլմում:

Էլեկտրական մեքենայի օգտագործման գաղափարը պատկանում է ռեժիսոր Քերի Ֆուկունահեին: Պրոդյուսերներին և գլխավոր դերակատար Դենիել Քրեյգին մնում էր միայն համակերպվել դրա հետ: Պրոդյուսերները մտահոգված են, որ Բոնդին կարող են չափից ավելի «քաղաքականապես կոռեկտ» համարել:

Հանրաճանաչ հատուկ գործակալի մասին նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020-ին: