Netflix-ը Հին Հունաստանի առասպելների հիման վրա անիմե սերիալ կթողարկի


06:44 , 14 մարտ, 2019

Netflix հոսքային ծառայությունը հին հունական դիցաբանության հիման վրա «Աստվածներ և հերոսներ» անիմացիոն մուլտշարք է պատվիրել: Հիմնական հերոսը կլինի Զևսի ապօրինի որդին՝ Հերակլեսը:

Սցենարը կգրեն Չարլի և Վլաս Փառլապանիդեսները, որոնք նախկինում աշխատել են կուլտային «Մահվան տետր» անիմե սերիալի վրա, հաղորդում է «Պրոֆիլ» ամսագիրը:

Նոր նախագծի ռեժիսորը Ջոն Դերդերիանն է, իսկ հերոսներին կհնչյունավորեն նաև Ջեյսոն Օ՛Մարան և Ջեսիկա Հենվիկը:

Պրեմիերայի օրը գաղտնի է պահվում: Հեռուստադիտողները կտեսնեն առասպելների էկրանավորման 8 եթերաշրջան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Netflix-ը ձեռք է բերել կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի էկրանավորման իրավունքը: Գրքի իրադարձություններն էկրան կտեղափոխվեն սերիալի ձևով և իսպաներեն լեզվով: