Պատրաստում ենք խմորը: Տաք ջրի մեծ լուծում ենք մեղրն ու խմորիչը: Կաթսայի մեջ լցնում ենք մաղած ալյուրն ու ջրային զանգվածը, ավելացնում բուսայուղն ու աղը: Զանգվածը լավ խառնում ենք և խմոր հունցում: Խմորը 10 րոպե թողնում ենք, որ հանգստանա:
Պատրաստում ենք միջուկը: Մաղադանոսը, լոլիկը, տաքդեղը, սոխը և սխտորը մանր կտրատում ենք և լցնում աղացած մսի մեջ: Ավելացնում ենք լոլիկի մածուկը, համեմունքները և խճողակը լավ խառնում ենք:
Խմորը 6 մասի ենք բաժանում և յուղաթղթապատ ձևամանի մեջ գրտնակում:
Միջուկը նույնպես 6 մասերի ենք բաժանում և հավասարաչափ տարածում խմորների վրա:
Թխում ենք 250 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե: Վրան լցնում ենք կտրատած կծու տաքդեղն ու մատուցում:
Ահա և վերջ: