Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են սիրիական Թել Ռիֆաաթ քաղաքում համատեղ պարեկություն անցկացնելու հարցը


03:46 , 14 մարտ, 2019

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են սիրիական Թել Ռիֆաաթ քաղաքում համատեղ պարեկություն անցկացնելու հարցը: Բանակցությունները տեղի են ունեցել մարտի 11-ին, ինչը գաղտնի է պահվել: Բանակցությունները դեռ շարունակվում են տարածաշրջանում համատեղ պարեկություն անցկացնելու աշխարհագրությունն ընդարձակելու համար: 

Նշեմ, որ անցած շաբաթ Թուրքիան և Ռուսաստանն Իդլիբում սկսել են համատեղ պարեկություն իրականացնել: