4 բան, որոնք շները չեն սիրում, սակայն մենք շարունակում ենք անել


03:04 , 14 մարտ, 2019

Շունը ոչ միայն մեծ կենդանի խաղալիք է ձեր ընտանիքի համար, այլ նաև մեծ պատասխանատվություն։ Գիտնականները ապացուցել են, որ շները ոչ միշտ են սիրում, երբ մենք որոշակի գործողություններ ենք անում, օրինակ՝ անընդհատ գրկում ենք, ծիծաղում ենք նրանց վրա և այդ ամենը տանում են միայն այն պատճառով, որ շատ են սիրում մեզ։

Գրկել

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ գրկելու ժամանակ շների 81,6%-ը սթրեսի է ենթարկվում, 7,6%-ը սիրում է, իսկ 10,8%-ը չեզոք է արձագանքում։ Սթրեսային վիճակի հիմնական ցուցիչները եղել են կախված ականջները, տխուր հայացքը, փակ աչքերը, շրջված գլուխ և այլն, այդ պատճառով հաջորդ անգամ, եթե կցանկանաք գրկել նրանց, ուշադրություն դարձրեք նրանց արձագանքին։

Գոռալ պատժելու ժամանակ

Գոռալով ոչինչ չեք կարող հասկացնել ձեր շանը։ Եթե նրան վարժեցնելու ժամանակ բարձր ձայն օգտագործեք, ապա նա վարժանքը կարող է շփոթել պատժի հետ։ Այդ պատճառով, եթե նա որևէ չարություն է արել, մտածեք՝ միգուցե նա ձանձրանում է կամ էլ դուք բաց եք թողել մի քանի վարժություն։ Իսկ պատժելու փոխարեն նրա հետ դաստիարակչական զրույց ունեցեք։

Վախեցնել բարձր ձայներով

Վախը շների ամենամեծ խնդիրն է։ Որոշ շներ անգամ ծնվում են վախի հանդեպ գենետիկ հակումով։ Եթե փոքր ժամանակից նրանց չսովորեցնեք որոշակի ձայների, ապա արդյունքում դա կարող է հանգեցնել հոգեկան տրավմաների, որոնք կարող են շտկել միայն մասնագետները։ Այդպիսի ձայներից են հրավառության, աշխատող փոշեկուլի, միկրոալիքային վառարանի և այլ ձայներ։ Եթե ստացվել է այնպես, որ ձեր շունը վախեցել է, ապա հարկավոր է շեղել նրան այդ ձայնից, իսկ ավելի ուշ նրան սովորեցնել դրան։

Ծաղրել նրանց

Սկզբում շունը դա կարող է խաղ համարել, բայց ժամանակի ընթացքում նա կհասկանա, որ դա այդպես չէ։ Օրինակ՝ դուք անընդհատ նրան կանչում եք, որպեսզի որևէ բան տաք, սակայն ոչինչ չեք տալիս, այդ պատճառով նա աստիճանաբար սկսում է պաշտպանվել։ Այս կերպ դուք կարող եք կորցնել շան վստահությունը, իսկ հետագայում՝ նաև վաստակած հեղինակությունը։