Նիգերիայում դպրոցի շենքի փլուզման հետևանքով 5 աշակերտ է մահացել, տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ


23:40 , 13 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Նիգերիայի հարավ-արևմուտքում գտնվող Լագոս քաղաքում դեռևս անհայտ պատճառներով փլուզվել է տեղի դպրոցներից մեկի երեք հարկանի շենքը, փլատակների տակ շարունակում են մնալ ավելի քան 100 մարդ, հայտնի է 5 երեխայի մահվան մասին, գրում է Guardian Nigeria-ը:

Նշվում է, որ մինչ այժմ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 22 հոգու:

Ըստ աղբյուրի՝ դպրոցի մի քանի աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Ներկա պահին մահացածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ