ՀՀ սահմանին մեր ստահակները շաղ են տալիս եղածը, որի մեջ նաև 3 պարկ կարտոֆիլն է՝ առաջիկա ամիսներին գոյատևելու համար


19:22 , 13 մարտ, 2019

Կեցցե նոր Հայաստանը:
Երբ Վրաստանի Ծալկայի շրջանից հայ ընտանիքը վերցնում է իր համեստ ապրուստը և որոշում բնակություն հաստատել հայրենիքում, երբ վրացի սահմանապահներն ավելի մարդ են գտնվում և թողնում, որ անցկացնեն ապրուստը, իսկ ՀՀ սահմանին մեր ստահակները շաղ են տալիս եղածը, որի մեջ նաև 3 պարկ կարտոֆիլն է՝ առաջիկա ամիսներին գոյատևելու համար, և դպրոցական երեխայի պայուսակը՝ գրենական պիտույքներով, ու խեղճերը, 9 ամսական փոքրիկին գրկին, մազապուրծ և մերկ հասնում են Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղ և չգիտեն ինչպես գոյատևել...

Սա ի՞նչ է, այսպե՞ս եք ներգաղթ կազմակերպում, այ ճիճուներ, դուք թո՞ւրք եք...
Հրավիրում եմ լրագրող ընկերներիս ուշադրությունը։ Խնդրում եմ՝ լսելի դարձրեք այս մարդկանց ձայնը...