Հնդկաստանում գերեզմանափորը «երկգլխանի» երեխային փրկել է ողջ թաղվելուց


19:15 , 13 մարտ, 2019

Հնդկաստանի բնակիչը փորձել է ողջ թաղել հազվագյուտ հիվանդությամբ տառապող «երկգլխանի» երեխային, սակայն գերեզմանափորը լսել է երեխայի լացի ձայնը և փրկել նրա կյանքը: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:

Գերեզմանափորը միջադեպի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Երեխային տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրան արտակարգ բժշկական օգնություն է ցուցաբերվել: Բժիշկները երեխայի մոտ էնցեֆալոցելե հիվանդությունն են ախտորոշել, որը գլխուղեղի և գանգոսկրի բնածին արատ է, երբ ուղեղի նյութի մի մաս գանգոսկրից դուրս է հայտնվում:

Վիրաբույժ Աբդուլ Ռաշիդ Բհաթը 3 ժամ տևողությամբ վիրահատության արդյունքում հեռացրել է ավելորդ գոյացությունը, որից հետո երեխայի վիճակը սկսել է կայունանալ:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երեխայի հայրը ձերբակալվել է, սակայն հետագայում ազատվել է գրավի դիմաց: Երեխային որդեգրել է նրա եղբայրը: