Նիգերիայում փլատակների տակից 19 մարդու են փրկել


18:10 , 13 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ Նիգերիայի Լագոս քաղաքում փլուզվել է եռահարկ շենք, որում դպրոց է գործել:

Տեղեկության համաձայն` 100 մարդ մնացել է փլատակների տակ:

РИА Новости-ն հայտնում է, որ ներկա պահին փլատակների տակից հաջողվել է փրկել 19 մարդու, այդ թվում` 7 երեխայի:

Փրկարարական գործողությունը շարունակվում է: