Իրանը պատասխանել է Նեթանյահուի՝ իրանական նավթի արտահանումն արգելափակելու մասին հայտարարությանը


20:20 , 13 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Թեհրանը կոշտ պատասխան կտա, եթե Իսրայելի ռազմածովային ուժերն իրանական նավթի արտահանումն արգելափակելու փորձ ձեռնարկեն, գրում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել էր Իրանին ծովային ճանապարհով նավթի մաքսանենգության միջոցով պատժամիջոցները շրջանցելու համար և կոչ էր արել միջազգային հանրությանը վերջ դնել այդ պրակտիկային: Նա հայտարարել էր, որ Իրանի մաքսանենգությանը դիմակայելու գործում կարևոր դեր կխաղան ռազմածովային ուժերը, սակայն չէր հստակեցրել՝ որ երկրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ