Լուսանկարներ «Կօօկօօռօօզ»-ի նկարհանման հրապարակից. ի՞նչ է կատարվում հետնաբեմում


15:00 , 13 մարտ, 2019

Բազմազան սքեթչեր՝ նոր մատուցմամբ և ռեալիթի շոու՝ հումորի նոր չափաբաժնով. մարտի 20-ից «Արմենիա Պրեմիում»-ի գարնանային եթերաշրջանում կմեկնարկի նոր հումորային նախագիծ, որը կոչվում է «Կօօկօօռօօզ»։ Վաչե Թովմասյանի նոր նախագիծը լինելու է սքեթչի ձևաչափով։ Սքեթչների հիմնական դերերը բաշխված են Վաչեի, Բոնիի և Մհերի միջև։ Մյուս դերերը խաղալու են տարբեր դերասաններ, որոնց մեծ մասին լսարանը ճանաչում է «Ոսկե դպրոց» սիթքոմից։ Բացի սքեթչների դերերից՝ հաղորդաշարում կա նաև ռեալիթի հատված, որտեղ Վաչեն, Մհերը և Բոնին խաղում են իրենք իրենց՝ ցույց տալով իրենց ներքին խոհանոցը։ 

Անվան ընտրությունը կապված է պոպկորնի հետ, քանի որ ժամանցային որևէ բան դիտելիս մարդիկ նախընտրում են պոպկորն ուտել: «Կօօկօօռօօզ»-ը նախատեսված է ավելի հասուն՝ 16+ լսարանի համար։ Թիրախային լսարանը երիտասարդներն ու ավելի հասուն սերունդն են։ BlogNews.am-ն օրերս ներկա է եղել նկարահանման հրապարակում։ Ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք դուրս են մնում կադրից։

_H2A5083 copy50215735_400792577337580_867614062411835636_n_H2A5085 copy_H2A5089 copy_H2A5092 copy_H2A5093 copy_H2A5095 copy_H2A5096 copy_H2A5098 copy_H2A5100 copy_H2A5103 copy

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի