Հարկային նոր օրենսդրությամբ 1լ վիսկիի միայն ակցիզային հարկը կկազմի 7000 դրամ


13:58 , 13 մարտ, 2019

Տեղյա՞կ եք, թե որքան արժե ոչ բարձրակարգ վիսկին կամ ռոմը մեր շուկայում: Իսկ հիմա ուշադրություն․ հարկային նոր օրենսդրությամբ 1լ վիսկիի միայն ակցիզային հարկը կկազմի 7000 դրամ, ու հստակեցված էլ չէ, թե քանի՞ տոկոսանոց սպիրտի հաշվարկով:

7000 դրամ, ավելացնում ենք 1400 դրամ ԱԱՀ, և բարև ձեզ:

Հետաքրքիր է` սա էլ գյուղնա՞խն է առաջարկել, որ զարկ տանք տեղական գինու արտադրությանը: Այդ դեպքում գինուն ինչո՞ւ ենք ավելացնում:

Մնացածի մասին` ավելի ուշ: