ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ


12:21 , 13 մարտ, 2019

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:

Նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախագծերն ավելի վաղ քննարկվել են համապատասխան հանձնաժողովներում:

ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշումն ընդունվել էր կառավարության նախորդ նիստում: