«Հրապարակ». Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել. հեղափոխությունից հետո գրծընթացը դադարել է


09:30 , 13 մարտ, 2019

«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝  կես միլիոն դոլար։

Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղափոխությունից հետո պրոցեսը կանգ է առել։ Գյումրիում հուսով են, որ ծրագիրը կընդգրկվի միջազգային ֆինանսավորմամբ իրականացվողների շարքում, և այդպես ավարտին կհասցվի հին Գյումրու վերակառուցման ծրագիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: