ՉԼ. «Յուվենտուսը» հաղթեց «Աթլետիկոյին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)


08:30 , 13 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատլետիկոյին»: Մադրիդում կայացած խաղն ավարտվել էր «ներքնակների»՝ 2-0 հաշվով հաղթանակով: Թուրինի «Ալյանց Արենա» ստադիոնում գրանցվեց 3-0 հաշիվը՝ հօգուտ «ծեր սինյորայի»:

Խաղի հաշիվը 27-րդ րոպեին Ֆեդերիկո Բերնարդեսկիի փոխանցումից հետո բացեց Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում պորտուգալացին դուբլ ձևակերպեց Ժոաու Կանսելու կախած փոխանցումից հետո գնդակը գլխով ուղարկելով դեպի «Ատլետիկոյի» դարպասը: Օբլակը չհասցրեց հեռացնել գնդակը, նախքան այն կհատեր դարպասային գիծը: Հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կուպերսն արձանագրեց գոլը: 86-րդ րոպեին Բերնարդեսկին 11-մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ռոնալդուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: