Սովորական սոդայի օգտագործման 5 միջոց, որոնց մասին քչերը գիտեն


02:07 , 13 մարտ, 2019

Սովորական սոդայի հնարավորություններն անսահմանափակ են։ Այն հնարավոր է կիրառել ամենուր՝ լինի դա բուժում, զբաղմունք մանուկների համար, թե պայքար պեստիցիդի դեմ։

Թարմ մրգերից պեստիցիդի հեռացման միջոց

Բանջարեղենից և մրգերից պեստիցիդը հեռացնելու համար 15-20 րոպեով այն թողեք սոդայի տաք լուծույթի մեջ (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ սոդա)։

Միջոց՝ եփելու ժամանակ բրոկոլիի գույնը պահպանելու համար

Բրոկոլիի գույնը պահպանելու համար եռացող ջրի մեջ 1 ճաշի գդալ սոդա ավելացրեք։ Բանջարեղենն ավելի ախորժելի տեսք կստանա։

Շաղախ՝ կերամիկայի ճեղքերը վերացնելու համար

Եթե սոդան և էմուլսիան 1։1 հարաբերակցությամբ խառնեք իրար, ապա կստացվի մածուկ, որով կկարողանաք ծածկել կերամիկայի վրա առաջացված փոքրիկ ճեղքերը։

Մարզումներից հետո վերականգնող լոգանք

Սոդայով լոգանքը վերացնում է մարզումներից հետո ի հայտ եկած մկանային ցավերը։ Կես տուփ սոդան ավելացրեք եռացրած ջրի մեջ, և երբ այն ամբողջովին կլուծվի, խառնուրդն ավելացրեք տաք վաննայի մեջ։ 20 րոպեանոց պրոցեդուրան կօգնի թուլանալ և փափկեցնել մաշկը։

Հաբեր՝ սպասք լվացող մեքենայի համար

Սպասք լվացող մեքենայի համար ինքնուրույն հաբեր պատրաստելու համար վերցրեք 1 բաժակ սոդա, ½ բաժակ աղ, 1/3 բաժակ կիտրոնաթթու։ Այս բաղադրիչները խառնեք և դրա վրա ավելացրեք 2-3 ճաշի գդալ սպասք լվանալու հեղուկ։ Եվս մեկ անգամ խառնեք այդ ամենը և 1.5-2 ժամով հանգիստ թողեք։ Այս ընթացքում քիմիական գործընթաց է տեղի ունենում։ Այնուհետև ստացված զանգվածը լցրեք սառույցի ֆորմայի մեջ և թողեք, որ չորանա։