Իրանաադրբեջանական սահմանի դեպքն առիթ էր Ադրբեջանի համար՝ իր հասարակությանը Իրանի դեմ տրամադրելու. այս անգամ կար այլ պատճառ ևս՝ Փաշինյանի այցը ԻԻՀ. Արտյոմ Տոնոյան


21:40 , 12 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Իրանաադրբեջանական սահմանին փոխհրաձգության և ադրբեջանցի զինծառայողի զոհվելուց հետո ակնհայտ է, որ հերթական անգամ Ադրբեջանում սրվելու են հասարակական տրամադրություններն Իրանի նկատմամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Սա նորություն չէ, Ադրբեջանի քաղաքականությունը, քարոզչական մոտեցումներն Իրանի հանդեպ իրենց առանցքում ունեն պարբերաբար սեփական հասարակությունում հակաիրանական տրամադրություններ ներարկելու միտում: Սա հերթական առիթն էր Ադրբեջանի համար՝ սեփական հասարակությանը Իրանի դեմ տրամադրելու»,- նշեց նա:

Իրանագետի խոսքով՝ ադրբեջանական հասարակության ինքնության բյուրեղացման առումով խիստ կարևոր է երկու հանգամանք՝ մեկը հակաիրանական տրամադրությունների բարձր պահելը և հնարավորինս զարգացնելը, մյուսը՝ հակահայկական տրամադրությունները: «Այլ է խնդիրը, որ այս անգամ կար լրացուցիչ պատճառ նաև նմանատիպ քարոզչություն անցկացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ